մալուխ USB Type-A - USB Type-C, մալուխ USB Type-C - jack 3.5 մմ, խոսափող, փաստաթղթեր, USB Type-A ռեսիվեր
Քաշ
330 գ
Նկարագրություն
Սպիտակ գույնի Acer OHR303 ականջակալները սարքերին միանում են անլար կամ լարային եղանակով։ Առաջինն իրականացվում է ռադիոալիքի կամ Bluetooth-ի օգնությամբ և 10 մ կապի շառավղով։ Երկրորդ տարբերակի համար հավաքածուում նախատեսված է 1.5 մ երկարությամբ jack 3.5 մմ մալուխ։ Հենց ականջակալների լիցքավորման համար կպահանջվի USB Type-C ձևաչափի լար։ Acer OHR303 ականջն ընդգրկող ականջակալներն ամրանում են գլխին գլխակալի օգնությամբ և ունեն փափուկ բարձիկներ, որոնք անհարմարություն չեն առաջացնում երկարատև կրելու դեպքում։ 2.0 ձայնային համակարգի ձևաչափն ապահովում է մաքուր, ծավալային ձայն 20-ից մինչև 20000 Հց հաճախականության տիրույթում։ Կառուցվածքում նախատեսված է նաև շարժական ամրացմամբ և քամուց պաշտպանությամբ ճկուն խոսափող, որը տեղադրված է ականջակալների իրանի վրա։ Լրացուցիչ նախատեսված են ստեղներ, որոնց օգնությամբ կարելի է կարգավորել լուսավորությունը, միացնել և անջատել աքսեսուարը, ինչպես նաև կարգավորել էկվալայզերի ռեժիմը։