Intego Basic VX-850FHD տեսագրիչը կատարված է կապույտ գույնով։ ՃՏՊ-ի ամբողջական պատկերը վերականգնելու համար այն տեսանյութ է ձայնագրում հստակ FullHD կետայնությամբ, ֆիքսում է ձայնը և մեքենայի շարժման արագությունը։ 170° դիտման անկյուն ունեցող օբյեկտիվի շնորհիվ տեսագրության մեջ է հայտնվում մինչև երթևեկության 6 գոտի։ Մթության մեջ նկարահանման համար նախատեսված է գիշերային ռեժիմ, որն ապահովում է մեքենաների համարանիշների և ճանապարհային նշանների տեսանելիությունը։ Սարքին կարելի է միացնել լրացուցիչ տեսախցիկ։
Կայանատեղիում պատահարները գրանցելու համար մոդելը համալրված է սենսորով, որն ակտիվացնում է տեսախցիկը միայն կադրում շարժվող օբյեկտների առկայության դեպքում։ Բախման և կտրուկ արգելակման դեպքում տեսագրությունը պահպանվում է առանձին ֆայլով, որը պաշտպանված է ավտոմատ ջնջումից։ Ֆայլերի պահպանման համար օգտագործվում է մինչև 32 ԳԲ առավելագույն ծավալով հիշողության քարտ։ Հին տեսանյութերը ձեռքով ջնջելու կարիք չի լինի, քանի որ մոդելն ապահովում է ցիկլային ձայնագրման ռեժիմ․ նախորդ տեսանյութերն ավտոմատ կերպով կջնջվեն։ Intego Basic VX-850FHD տեսագրիչը հագեցած է սուպերկոնդենսատորային մարտկոցով։ Այն թույլ է տալիս սարքին աշխատել սնուցման անջատման դեպքում՝ ընթացիկ ձայնագրությունը պահպանելու համար։