Օրիգինալ դիզայնով օժտված Timberk TFH S20SMX.G ջերմատաքացուցիչը (տեպլովենտիլյատոր) հեշտությամբ կհաղթահարի 20-25 մ² մակերեսով սենյակի կամ գրասենյակի ջեռուցումը։ Կոմպակտ չափսերի շնորհիվ ջերմատաքացուցիչը կարելի է տեղադրել սեղանին։ Իսկ 2000 Վտ հզորությամբ տաքացնող տարրի (պարույրի) շնորհիվ տարածքի տաքացումը տեղի է ունենում կես րոպեում։ Երկար լարը (1.8 մ) թույլ կտա հեշտությամբ միացնել ջերմատաքացուցիչը վարդակից։ Տաքացուցիչը միացնելու համար դրա կորպուսի վրա նախատեսված է հարմարավետ կոճակ։ Անհրաժեշտության դեպքում ջերմատաքացուցիչը կարելի է հեշտությամբ տեղափոխել բռնակով։
Timberk TFH S20SMX.G ջերմատաքացուցիչում ջերմասահմանափակչի առկայությունը թույլ կտա բացառել սարքի գերտաքացման հավանականությունը, հետևաբար՝ նաև դրա վաղաժամ խափանումը։ Power Proof տեխնոլոգիան ապահովում է էլեկտրաէներգիայի արդյունավետ խնայողություն ջերմատաքացուցիչն օգտագործելիս։ Բացի այդ, Timberk TFH S20SMX.G ջերմատաքացուցիչում առկա է Anti-frost protection չսառչելու համակարգ, որն ավտոմատ կերպով կմիացնի տաքացուցիչը, երբ սենյակում ջերմաստիճանը իջնի +5 °C-ից։