BaByliss Pro Murano վարսահարդարիչն առանձնանում է բարձր հզորությամբ, ընդ որում՝ կոմպակտ է և թեթև։ Մոդելի իրանը ձևավորված է սև գույնով։ Սարքը հագեցած է հզոր շարժիչով և հանովի զտիչով։ Գլխադիրը ստեղծում է տաք օդի ուղղորդված հոսք՝ հարդարման հարմարավետության համար։ Իոնացման ֆունկցիայի շնորհիվ մազերը կլինեն ավելի հնազանդ և գեղեցիկ։
BaByliss Pro Murano վարսահարդարիչի հզորությունը կազմում է 2000 W։ Այս մոդելում նախատեսված է ջերմաստիճանային 3 ռեժիմ և օդի մատուցման 2 արագություն։ Սառը օդով կարելի է ֆիքսել պատրաստի հարդարումը։ 2.8 մետրանոց երկար լարն ապահովում է օգտագործման հարմարավետությունը և թույլ է տալիս միացնել սարքը նույնիսկ հեռավոր վարդակին, դրա հիմքի մոտ նախատեսված է օղակ՝ սարքը կախելու համար։