Գրավեք առաջատար դիրքեր առցանց մարտերում Qumo Solaris ստեղնաշար+մկնիկ հավաքածուի հետ։ Սրանք խաղային աքսեսուարներ են, որոնց էրգոնոմիկան և ֆունկցիոնալությունը մտածված են մինչև ամենափոքր մանրուքները, որպեսզի խաղի ընթացքում ձեզ ապահովվի առավելագույն հարմարավետություն։ Լիաչափ ստեղնաշարն առանձնանում է 104 թաղանթային ստեղներով, որոնց ընթացքը կլինի առավելագույնս կարճ՝ այդպիսով ապահովելով օգտատիրոջ հրամաններին արագ արձագանքում։ Հատուկ տակդիրի շնորհիվ ձեր ձեռքերը չեն հոգնի նույնիսկ խաղի հետևում անցկացրած երկար ժամերի ընթացքում, իսկ լուսավորությունը թույլ կտա խաղալ նույնիսկ անբավարար լուսավորության պայմաններում՝ գործընթացին հաղորդելով ճիշտ տրամադրվածություն, իսկ ձեզ՝ բարձր տրամադրություն։ 6 կոճակով օպտիկական լուսադիոդային մկնիկը պատված է soft touch նյութով, որպեսզի չսահի ձեռքերում՝ ապահովելով արձագանքման արագություն և ճշգրտություն, որոնք ձեռք են բերվում նաև սենսորի 2200 dpi առավելագույն կետայնության շնորհիվ։ Qumo Solaris ստեղնաշար+մկնիկը միմյանց հիանալի լրացնող աքսեսուարներ են, որոնցով ձեզ հասանելի կլինեն խաղային բարձունքները։