Սև գույնի ASUS Vivobook Go 15 E1504FA-BQ656 նոութբուքը մատակարարվում է առանց ՕՀ-ի։ 15.6" անկյունագծով IPS-էկրանով մոդելը դիտման լայն անկյունների շնորհիվ պահպանում է գույների հստակությունը ցանկացած դիտակետից։ Էկրանի պատկերը ստանում է Full-HD որակ, ինչը համապատասխանում է 1920x1080 կետայնությանը։ Դա նոութբուքը դարձնում է կատարյալ սարք ժամանցի՝ տեսանյութեր դիտելու, խաղերի համար։
ASUS Vivobook Go 15 E1504FA-BQ656-ի վրա տեղադրված AMD Radeon 610M տեսաքարտը պատասխանատու է ինտերնետում արագ աշխատանքի համար, ակնթարթորեն էկրանին է ցուցադրում գրաֆիկական տեղեկատվությունը։ Ընդ որում, դուք չեք զգում կախումներ և խափանումներ։ Սարքի սիրտը 4-միջուկանի ճարտարապետությամբ AMD Ryzen 3 7320U պրոցեսորն է։ Այն ապահովում է սարքի արտադրողականությունը՝ մասնակցելով բոլոր գործընթացների մշակմանը։ Համակարգի արագագործության համար տեղադրված է 8 ԳԲ ծավալով LPDDR5 մոդուլ։ 256 ԳԲ ծավալով SSD սկավառակի շնորհիվ դուք ստանում եք տեղեկատվության հուսալի պահոց։ Այն արագ պահպանում է լուսանկարները, տեսանյութերը, երաժշտությունը, ակնթարթորեն բեռնում համակարգը և հավելվածները։