Intel Core i5-13400F պրոցեսորը չիպսեթ է Intel 7 տեխնոլոգիական պրոցեսով, որն ապահովում է բարձր արտադրողականություն և ցածր էներգասպառում։ Մոդելի առավելությունն է լրակազմում հովացման համակարգի առկայությունը և ռադիատորի հիմքին նախապես քսված ջերմային ինտերֆեյսը։ Պրոցեսորն իր կառուցվածքում նախատեսում է 10 միջուկ։ Դրանցից 6 միջուկն արտադրողական են՝ ապահովելով մինչև 16 հոսք ռեսուրսատար ծրագրերի կայուն գործարկման և աշխատանքի համար։ Առավել հաճախ հարցվող տվյալներին արագ հասանելիության համար առկա է երկրորդ և երրորդ մակարդակի քեշ՝ համապատասխանաբար 9.5 ՄԲ և 20 ՄԲ հիշողության ծավալով։
Intel Core i5-13400F պրոցեսորն ունակ է աշխատել 2.5 ԳՀց հաճախականությամբ՝ տուրբո ռեժիմում մինչև 4.6 ԳՀց ավտոմատ արագացմամբ։ Այս չիպսեթի հետ կարելի է օգտագործել մինչև 192 ԳԲ ծավալով DDR4 կամ DDR5 օպերատիվ հիշողություն, որն ապահովում է աշխատանք երկալիք ռեժիմում։ Սարքն ունի ներկառուցված 5.0 տարբերակի PCI-E կարգավորիչ՝ բարձր թողունակությամբ օժտված 20 գծով։