17 լ տարողությամբ արծաթագույն ներկառուցվող միկրոալիքային վառարան Midea MI62170X-ը տեղավորում է 1-2 անձի համար նախատեսված կերակրի բաժին։ 24.5 սմ տրամագծով սկուտեղով պտտվող հարթակը բարելավում է մթերքի տաքացման հավասարաչափությունը։ Բիոկերամիկական արծնապատմամբ խցիկի հարթ պատերը հեշտությամբ են մաքրվում աղտոտվածությունից և սովորական արծնապատման համեմատ ավելի դիմացկուն են քերծվածքների նկատմամբ։
Midea MI62170X-ը համալրված է հզորության հինգ մակարդակով, տարբեր կերակրատեսակների պատրաստման ութ ավտոծրագրով, մթերքի նուրբ հալեցման ֆունկցիայով, 95 րոպեի թայմերով։ Տապակելու և թխելու համար կարող եք օգտագործել կվարցային գրիլը և միացնել միկրոալիքների հետ համակցված աշխատանքի ռեժիմը։ Սպիտակ թվերով էկրանը թույլ է տալիս հեռվից և խոհանոցի ցանկացած լուսավորության դեպքում տեսնել ժամանակը կամ թայմերի ընթացիկ հաշվարկը։ Առկա է կառավարման կոճակների երեխաներից արգելափակման ֆունկցիա։