Synology Disk Station DS118 ցանցային պահոցը նախատեսված է գրասենյակային կամ տնային օգտագործման համար՝ տվյալների կուտակման, պահպանման և պաշտպանության, ինչպես նաև ընդհանուր ցանցում ներառված այլ մեքենաներին տվյալներ տրամադրելու նպատակով։ Բարձր արտադրողականության համար պատասխանատու է 1400 ՄՀց տակտային հաճախականությամբ աշխատող 4 միջուկանի Realtek RTD1296 պրոցեսորը։ Մեկ կրիչի առավելագույն աջակցվող ծավալը հավասար է 12 ՏԲ-ի, դրա ձևաչափը 3.5" է։
Սարքում իրականացված է մեծ թվով ցանցային արձանագրությունների աջակցություն։ Այնպես որ դուք կկարողանաք առանց խնդիրների ֆայլերի փոխանակում կատարել Windows, Mac և Linux համակարգերով աշխատող մեքենաների միջև։ Synology Disk Station DS118-ում առկա է հովացման համակարգ, իսկ ծրագրային պլատֆորմը նախատեսում է ip-տեսահսկման աջակցություն։ Կառուցվածքով նախատեսված են երկու USB 3.0 միացք և Ethernet միացք։