KITFORT КТ-1343-3 հարիչն ամփոփված է պլաստիկից պատրաստված շագանակագույն ստացիոնար կորպուսում և քիչ տեղ է զբաղեցնում խոհանոցային մակերեսներին։ 1000 Վտ հզորությամբ սարքն ունի 6 աշխատանքային արագություն և 4 կցորդ (հարիչ, մանրացնող գլխիկ, խմորի 2 կեռիկ)։ Սա վկայում է այն մասին, որ այս հարիչի օգտագործմամբ կարելի է միանգամից լուծել բազմաթիվ խոհանոցային խնդիրներ։ Տարբեր բաղադրիչներ միախառնելու համար մոդելն ունի խառնման մոլորակային համակարգ։
Սարքի 5 լ տարողությամբ թասը պատրաստված է չժանգոտվող պողպատից, ինչը դարձնում է այն ամուր և արտաքին ազդեցությունների նկատմամբ դիմացկուն։ Մոդելի 1.1 մ երկարությամբ հոսանքի լարը թույլ է տալիս KITFORT КТ-1343-3 հարիչը տեղադրել վարդակից օգտատիրոջ համար հարմար հեռավորության վրա։ Թասի պաշտպանիչ կափարիչը սարքի աշխատանքի ընթացքում ապահովում է հերմետիկություն՝ երաշխավորելով մաքրություն խոհանոցային մակերեսներին։ Ռետինապատ ոտքերը կանխում են սարքի սահելը սեղանի վրայով։