960 ԳԲ ծավալով 2.5" SATA MSI SPATIUM S270 կուտակիչը հարմար է ԱՀ-ների և նոութբուքերի մեջ տեղադրելու համար։ Որպես միացման ինտերֆեյս նախատեսված է SATA III՝ բարձրացված թողունակությամբ։ Սկավառակից տվյալների ընթերցումն իրականացվում է մինչև 500 Մբայթ/վ, իսկ գրանցումը՝ մինչև 450 Մբայթ/վ արագությամբ։ Դրա շնորհիվ օպերացիոն համակարգը, ծրագրերը կամ խաղերը գործարկվում են առանց հապաղումների։ Phison S11 կարգավորիչը հստակ կառավարում է կուտակիչի ներսի բոլոր գործընթացները, ինչը բացառում է խափանումները դրա աշխատանքում։
MSI SPATIUM S270 կուտակիչի կոմպակտ չափսերը և բարձր տարողունակությունն ապահովվում են 3D NAND ձևաչափի հիշողության հատուկ կառուցվածքի շնորհիվ։ Հիշողության բջիջների բազմահարկ դասավորությունը նախատեսում է տվյալների պահպանման խտության մեծացում, նվազեցնում է էներգասպառումը և բարձրացնում ընթերցման/գրանցման արագությունը։ Կուտակիչի աշխատանքում խափանման կամ վնասման հավանականությունը նվազեցնելու համար դրանում ներդրված են տվյալների պաշտպանության և սխալների ուղղման տեխնոլոգիաներ։ Կուտակիչի գրանցման ռեսուրսը կազմում է 500 ՏԲ, ինչը ենթադրում է դրա երկարատև և ինտենսիվ օգտագործում։