Samsung VS20B75ADR5/EV փոշեկուլը պատրաստված է սև ուղղահայաց կորպուսով և աշխատում է մարտկոցով։ Կախված հզորությունից՝ սարքն աշխատում է 3-ից մինչև 60 րոպե։ Այն լիցքավորվում է 210 րոպեի ընթացքում։ 200 Վտ ներքաշման հզորությունը թույլ է տալիս փոշեկուլին արդյունավետ մաքրել ցանկացած ծածկույթ։ Կորպուսի աերոդինամիկ կառուցվածքն օպտիմալացնում է օդի հոսքը։ Բազմացիկլոնային ֆիլտրման համակարգի շնորհիվ սարքը ծածկույթներից հեռացնում է փոշու մանր մասնիկները։
Աղբի հավաքման համար Samsung VS20B75ADR5/EV-ն օգտագործում է 0.8 լ ծավալով տարա։ Այն հանելու համար հարկավոր չէ կորպուսից անջատել տելեսկոպիկ խողովակը։ Մոդելն ունի բազմաշերտ ֆիլտրերի համակարգ՝ փոշեհավաքի ներսում փոշին պահելու համար։
Բռնակի վրա տեղադրված է LED էկրան։ Դրա վրա ցուցադրվում են տեղեկություններ մարտկոցի մնացած աշխատանքային ժամանակի, ներքաշման հզորության մասին, ինչպես նաև նախազգուշացումներ և հուշումներ օգտատիրոջ համար։ Խոնավ կտորներով պտտվող խոզանակի օգնությամբ հարմար է մաքրել և փայլեցնել հատակը։ Տուրբոխոզանակը հիանալի հեռացնում է կենդանիների մազերը և մազափնջերը ցանկացած ծածկույթից։