Xiaomi Smart Band 8 Pro ֆիթնես-ապարանջանը ներկայացված է մոխրագույն մետաղական իրանով և 1.74” քառակուսի էկրանով։ AMOLED սենսորային էկրանը ճշգրիտ փոխանցում է գույներն ու մանր դետալները, պահպանում է պայծառությունն արևի տակ։ Always on Display գործառույթի շնորհիվ սարքը միշտ ցուցադրում է ցանկալի տեղեկատվությունն արգելափակված էկրանին։ Դուք կարող եք փոխել թվատախտակի դիզայնը ձեր ցանկությամբ։
Xiaomi Smart Band 8 Pro-ն հաշվում է անոթազարկը և թթվածինը արյան մեջ, հետևում է քնի տևողությանն ու որակին, սթրեսի մակարդակին և վերականգնմանը։ Առկա են օրգանայզերի ներկառուցված գործառույթներ և 150 մարզումներ, նավիգացիոն 5 ճշգրիտ համակարգեր։ Դուք կարող եք դիտել հավաքագրված վիճակագրությունը և կառավարել ֆիթնես-ապարանջանի կարգավորումները բջջային հավելվածի միջոցով։ Bluetooth-ով սմարթֆոնի հետ համաժամեցումը թույլ է տալիս ստանալ ծանուցումներ, հեռակա կարգով կառավարել երաժշտությունը և տեսախցիկը։