Philips TAB5305 սաունդբարը 2.1 ձևաչափի պարզ և ֆունկցիոնալ լուծում է, որը հիանալի ընտրություն կդառնա տնային կինոթատրոն ստեղծելու համար։ Մոդելն ունի մինիմալիստական դիզայն, հեշտությամբ կլրացնի ցանկացած ինտերիեր և ներառում է անլար սաբվուֆեր՝ 118 մմ բարձրախոսով և 40 Վտ հզորությամբ, ինչպես նաև 900 մմ երկարությամբ և 30 Վտ հզորությամբ ձայնային վահանակ։ Առաջադեմ տեխնոլոգիաների և բարձրակարգ բաղադրիչների շնորհիվ այս աուդիոհամակարգը կապահովի որակյալ և հաճելի հնչողություն ինչպես տարբեր ժանրերի երաժշտության, այնպես էլ ֆիլմերի համար։ Միացման համար իրանի վրա նախատեսված են AUX և Toslink տիպի մի քանի մուտքեր։ Առկա է նաև HDMI ելք։
Philips TAB5305 սաունդբարն ապահովում է անլար կառավարում ինչպես կոմպլեկտի մեջ ներառված հեռակառավարման վահանակի, այնպես էլ սմարթֆոնի միջոցով՝ Bluetooth արձանագրությամբ։ Իր կառուցվածքի շնորհիվ մոդելն առանձնանում է տեղադրման և միացման պարզությամբ։ Մատակարարման հավաքածուն ներառում է նաև պատի ամրակապ, հոսանքի մալուխ և ադապտեր, ինչպես նաև մարտկոցներ հեռակառավարման վահանակի համար։