50-18000 Հց հաճախականային տիրույթի աջակցությամբ Shure SM86 կոնդենսատորային խոսափողը հարմար է վոկալային ելույթների համար։ Կարդիոիդային ուղղվածության շնորհիվ սարքը հստակ որսում է դիմացից եկող ձայները՝ ձայնի ճշգրիտ փոխանցման համար։ Ընդ որում, խոսափողը խլացնում է կողային և հետևի աղմուկները՝ կողմնակի աղմուկից մեկուսացման համար։ Shure SM86-ը պատրաստված է սև մետաղական կորպուսով՝ մեկ ձեռքով բռնելու համար հարմար դիզայնով։ Մոդելը կարելի է հավասարակշռված XLR ելքի միջոցով միացնել ակտիվ ակուստիկային, բարձրախոսին և այլ սարքերին։ Խոսափողի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է ֆանտոմային սնուցման առկայություն։