Մանուշակագույն կորպուսով Philips DST3020/30 արդուկն ունի 2200 Վտ հզորություն, ինչը թույլ է տալիս նրան տաքանալ մինչև սահմանված ջերմաստիճանային ռեժիմը միացնելուց 35 վայրկյան անց։ Կերամիկական ներբանն առանձնանում է աղտոտումներից հեշտ մաքրմամբ և տարբեր կառուցվածքի գործվածքների վրայով թեթև սահքով։ Չափազանց ճմռթված տեքստիլ արտադրանքը խոնավացնելու համար նախատեսված է գոլորշու մշտական մատակարարում 35 գ/րոպ արագությամբ։ Մի քանի տակ ծալված անկողնային սպիտակեղենը կարելի է արդուկել գոլորշու հարվածի օգնությամբ, որի արագությունը հասնում է 150 գ/րոպ-ի։ Philips DST3020/30 արդուկում նախատեսված է նստվածքից ինքնամաքրման գործառույթ, որը հեշտացնում է սարքի խնամքը։ Մոդելն աջակցում է ուղղահայաց գոլորշահարման ռեժիմ, ինչի շնորհիվ այն կարելի է օգտագործել որպես գոլորշի արձակող սարք՝ կախված վարագույրների և կախիչների վրա գտնվող հագուստի ծալքերը հարթելու համար։ Կոճակների միջև դժվարամատչելի հատվածներն արդուկել թույլ կտա հատուկ ակոսիկը։ 1.9 մետրանոց լարի գնդաձև ամրացումը կկանխի դրա ոլորվելը արդուկման ընթացքում։