ASUS ExpertBook B1502CGA-BQ0086X նոութբուքը ապահովում է արդյունավետ աշխատանք փաստաթղթերի խմբագրման, շնորհանդեսների դիտման ու ստեղծման, հաղորդակցման ծրագրերում։ Այն պատրաստված է պլաստիկից և ալյումինից կորպուսով, որը երաշխավորում է ամրություն և դիմադրողականություն արտաքին ազդեցությունների նկատմամբ՝ MIL-STD-810H ստանդարտին համապատասխան։ Համակարգի արտադրողականությունն ու արագագործությունն ապահովվում են Intel Processor N200 պրոցեսորի, 16 ԳԲ օպերատիվ հիշողության և 128 ԳԲ ծավալով SSD կրիչի շնորհիվ։
Բարակ շրջանակով և IPS FullHD մատրիցով 15.6 դյույմանոց NanoEdge էկրանին արտացոլվում է վառ ու հստակ պատկեր։ Թվային բլոկով մեմբրանային ստեղնաշարը և թաչփադը թույլ են տալիս հարմարավետ աշխատել ծրագրերում։ 1 Մպ վեբ-տեսախցիկը հագեցած է պաշտպանիչ վարագույրով և դեմքի ճանաչման գործառույթով՝ անվտանգ ապաարգելափակման համար։