Vitek VT-8525 բլենդերը սարք է, որը միավորում է միանգամից երեք խոհանոցային սարքերի ֆունկցիոնալությունը՝ բլենդերի, հարիչի և մանրացնողի։ Իր կոմպակտ կառուցվածքի շնորհիվ ներկայացված մոդելը հեշտությամբ կփոխարինի նշված տեխնիկան և կազատի թանկարժեք տարածք ձեր խոհանոցային կահույքի պահարաններում։ Բլիթների կամ նրբաբլիթների համար խմոր հունցելու, ինչպես նաև օդային կրեմ պատրաստելու համար օգտագործեք հարիչ-գլխիկը, որով համալրված է այս բլենդերը։ Եթե Ձեզ անհրաժեշտ է բաղադրիչների կտորները վերածել միատարր մանրացված զանգվածի, Ձեզ օգնության կգա մանրացնող գլխիկը կամ աներևակայելի սուր դանակներով 0.7 լ չափիչ բաժակը։
Vitek VT-8525 բլենդերն ամփոփված է որակյալ պլաստիկից պատրաստված ոճային սև-արծաթագույն կորպուսում։ Սարքի ընկղմվող մասը պատրաստված է ամուր մետաղից։ Սարքի կառավարման հարմարավետությունն ապահովված է արագության սահուն կարգավորման հնարավորությամբ։ Բլենդերն էլեկտրական ցանցին միացնելու համար օգտագործեք 1.2 մետրանոց ցանցային լարը։ Սարքի էներգասպառման առավելագույն հզորությունը չի գերազանցում 900 W ցուցանիշը։