Acer Vero B277bmiprzxv մոնիտորը հագեցած է 27 դյույմ անկյունագծով էկրանով։ Full HD ձևաչափի IPS մատրիցն ապահովում է պատկեր՝ բնական երանգապնակով և հստակ մանրամասներով ցանկացած դիտման դիրքից։ Պանելի 75 Hz թարմացման հաճախականությունը բացառում է լղոզվածությունը և ուշացումները դինամիկ տեսանյութեր դիտելիս։ Մատ մակերեսի շնորհիվ կանխվում է շողարձակումների և արտացոլումների առաջացումը։ Flicker Free թարթման ճնշման և Low Blue Light կապույտ լույսի զտման տեխնոլոգիաները նվազեցնում են տեսողության ծանրաբեռնվածությունը։
Acer Vero B277bmiprzxv մոնիտորն ունի մեկական DisplayPort, HDMI և VGA միակցիչներ տեսաազդանշանի փոխանցման համար։ Չորս USB պորտերը նախատեսում են գրասենյակային տեխնիկայի, մկնիկի, ստեղնաշարի, ականջակալների և այլ սարքերի միացում։ 2-ական Վտ հզորությամբ երկու բարձրախոսներով ակուստիկ համակարգը վերարտադրում է հստակ, հավասարակշռված ձայն։ Մոնիտորի հենակը՝ թեքության անկյան կարգավորմամբ, բարձրության փոփոխմամբ, դեպի ձախ/աջ պտույտով և դիմանկարային ռեժիմի անցմամբ, երաշխավորում է դիտման դիրքի ճկուն կարգավորում։