2500 Վտ հզորությամբ Philips GC3925 արդուկն ամփոփված է ոճային սև-մանուշակագույն իրանում։ Սակայն դրա նորաոճ «արտաքինը» սարքի ամենակարևոր առավելությունը չէ։ Դրա նպատակն է օգնել տիրուհուն հարթեցնել սպիտակեղենի մեծ քանակությունը՝ առանց ձեռքերը հոգնեցնելու։ Դրա համար սարքն ունի ջրի ցողման, մինչև 180 գ/րոպե արագությամբ գոլորշու հարվածի, ինչպես նաև մինչև 45 գ/րոպե մշտական գոլորշու մատակարարմամբ ուղղահայաց գոլորշահարման գործառույթներ։ Արդուկի ներբանը պատրաստված է մետաղակերամիկայից։ Ջրի տարայի ծավալը կազմում է 300 մլ, ինչը բավարար է մեծ քանակությամբ իրեր արդուկելու համար։ OptimalTEMP տեխնոլոգիան թույլ է տալիս հրաժարվել կարգավորիչի և տարբեր կարգավորումների օգտագործումից։
Ավտոմատ անջատման գործառույթը հոգ կտանի արդուկի շահագործման անվտանգության մասին, իսկ ինքնամաքրման համակարգը՝ նստվածքի դեմ պայքարի մասին՝ առանց արդուկի տիրուհու մասնակցության։ Philips GC3925-ի առավելություններին են դասվում նաև աշխատանքի, ջրի մակարդակի ցուցիչները և կոճակների համար նախատեսված ակոսը։ Արդուկի քաշը 1.5 կգ-ից մի փոքր պակաս է։