1400 Վտ հզորությամբ Tuarex TK-4102 ընկղմվող բլենդերն ապահովում է պյուրեների, սմուզիների, կոկտեյլների, մանկական սննդի, մուսերի, ջրիկ խմորի և տարբեր կերակրատեսակների բաղադրիչների պատրաստման արդյունավետ գործընթաց։ Այն հագեցած է 2 արագության ռեժիմով և արագության սահուն կարգավորման պտտվող մեխանիզմով։ Տուրբո ռեժիմն ակտիվացնում է պիկային հզորությունը՝ անհրաժեշտ թանձրությանն արագ հասնելու համար։
Tuarex TK-4102 բլենդերի հավաքածուի մեջ մտնում են հարիչ, ընկղմվող գլխիկ, տարայով մանրացնող սարք և 0.8 լ տարողությամբ պլաստիկ չափիչ բաժակ։ Աղմուկի նվազեցման տեխնոլոգիան և թրթռումների ցածր մակարդակն ապահովում են սարքի հարմարավետ շահագործումը։ Ամրացման համակարգը երաշխավորում է գլխիկների հեշտ փոխարինումը։ Սարքում ներդրված է գերտաքացումից պաշտպանության տեխնոլոգիա։