SVEN AP-G886MV լարային ականջակալը ձեր համակարգչի ունիվերսալ լրացումն է։ Այս մոդելի օգնությամբ դուք կկարողանաք հարմարավետ լսել երաժշտություն, վայելել խաղերը, ինչպես նաև շփվել ընկերների հետ։ Կրկնակի Jack 3.5 mm միակցիչի միջոցով միացման շնորհիվ ականջակալը կարող է օգտագործվել ոչ միայն համակարգիչների, այլև խաղային կցորդների և բջջային սարքերի հետ։
SVEN AP-G886MV-ի հիմքը հաճախությունների լայն տիրույթով որակյալ դինամիկներն են, ինչը կապահովի վառ և ծավալուն հնչողություն՝ թույլ տալով ձեզ կտրվել առօրյայից և ամբողջությամբ ընկղմվել ձայնի մեջ։ Ականջակալում ներկառուցված խոսափողն առանձնանում է իր զգայունությամբ, ինչի շնորհիվ ձեր ձայնի փոխանցումը կիրականացվի բարձր որակով։ Օգտագործման հարմարավետության համար մոդելը հագեցած է ձայնի բարձրության կարգավորիչով։
Ականջակալի իրանը պատրաստված է որակյալ պլաստիկից, ինչի շնորհիվ առանձնանում է ամրությամբ և փոքր քաշով։ Մոդելն առանձնանում է նաև ոճային դիզայնով, իսկ ականջն ընդգրկող տիպի թեթև բինաուրալ կառուցվածքը փափուկ ամբուշյուրների հետ միասին ձեզ կպարգևեն հարմարավետ օգտագործում ամբողջ օրվա ընթացքում։ Ականջակալը մատակարարվում է ֆիրմային փաթեթավորմամբ։