AuraSonics MIXION USB միքշերը համատեղում է USB աուդիո ինտերֆեյսի և թվային միքշերի գործառույթները։ Այն օգտագործվում է տարբեր աղբյուրներից ձայների միքսման համար։ Մոդելն ապահովում է 20-20000 Հց ստանդարտ տիրույթը, ինչի շնորհիվ վերարտադրում է խորը բաս և զրնգուն բարձր հաճախականություններ։ ԱԹՓ-ի առավելագույն 47 կՀց հաճախականությունը համապատասխանում է CD և DVD որակի ստանդարտներին։ Սա բավարար է սթրիմների, փոդքասթերի և տեսանյութերի ձայնագրման համար։ Ընդամենը 0.1% ոչ գծային աղավաղումների գործակցի շնորհիվ ձայնը կհնչի հստակ և պարզ։ AuraSonics MIXION USB միքշերն ունի 14 բազմաֆունկցիոնալ փեդ՝ ձայնային գործիքների և էֆեկտների ճշգրիտ կառավարման համար։ Մոդելում կարելի է նաև կառավարել լուփերը, սեմփլները, անջատել կամ միացնել թրեքի առանձին շերտերը։ Մոդուլը հագեցած է ինտերֆեյսների ամբողջական հավաքածուով՝ XLR մուտք պրոֆեսիոնալ ստուդիական խոսափողների միացման համար, jack 3.5 մմ սմարթֆոնի, պլանշետի միացման համար, USB Type-C ԱՀ-ի, Windows և macOS ՕՀ-ով աշխատող այլ սարքերի հետ կապի համար։ Միքշերը սնուցվում է անմիջապես համակարգչից կամ փաուերբանկից USB մալուխով՝ առանց արտաքին սնուցման բլոկների և ադապտերների։