Smeg ECF01PBEU բռնակով սրճեփը արժեքավոր ձեռքբերում կդառնա սուրճի սիրահարի համար։ Տվյալ մոդելն առանձնանում է անսովոր դիզայնով՝ արված 50-ականների ոճով։ Կորպուսի էլեգանտ գծերը և հաճելի երկնագույն երանգը ներկայացված սարքը կդարձնեն ցանկացած խոհանոցի գլխավոր զարդը՝ անկախ դրա կահավորանքից։ 1350 Վտ-ին հավասար լավ հզորությունը և լրացուցիչ գործառույթների հարուստ ընտրանին թույլ կտան ձեզ եփել աղացած սուրճից ցանկացած թնդության համեղ և բուրավետ սուրճ, կարելի է օգտագործել նաև չալդեր։ Ջրի տարայի ծավալը հավասար է 1000 մլ-ի, ուստի սուրճի ըմպելիքի համը վայելել կկարողանան ձեր ընտանիքի բոլոր անդամները։
Smeg ECF01PBEU բռնակով սրճեփը որպես տաքացնող տարր օգտագործում է թերմոբլոկ։ Սարքի բռնակը պատրաստված է մետաղների որակյալ և ամուր համաձուլվածքից, կորպուսում համադրված են պլաստիկե և մետաղական տարրեր։ Մոդելը ստեղծում է 15 Բար ճնշում։ Ավտոանջատման գործառույթը կխնայի սարքի ծախսած էլեկտրաէներգիան. ակտիվ վիճակում սարքի երկարատև գտնվելու դեպքում այն ինքնուրույն կանջատվի որոշ ժամանակ անց։