Audio-technica ATR1500x խոսափողն իրենից ներկայացնում է ֆունկցիոնալ լուծում տանը, ելույթների ժամանակ կամ ձայնագրման ստուդիայում օգտագործելու համար։ Տվյալ մոդելը պատկանում է դինամիկ սարքերի կատեգորիային։ Դրա հիմքում կիրառվում է կոմպակտ էլեկտրագեներատոր՝ կազմված շարժական դիաֆրագմայից, ձայնային կոճից և մի քանի մագնիսներից։ Նման կառուցվածքի շնորհիվ սարքն առանձնանում է ոչ միայն պարզությամբ և օգտագործման պայմանների նկատմամբ ոչ պահանջկոտ լինելով, այլև բարձր աշխատանքային ցուցանիշներով։ Բարձր զգայունության և ցածր դիմադրության, ինչպես նաև լայն հաճախականային տիրույթի և կարդիոիդային ուղղվածության շնորհիվ, որի դեպքում ձայնը չի որսվում հետևի կողմից, այս մոդելը թույլ է տալիս առավելագույնս ճշգրիտ և որակյալ փոխանցել մարդու ձայնը, ինչպես նաև երաժշտական գործիքների հնչողությունը։
Audio-technica ATR1500x խոսափողը պատրաստված է դասական ձևաչափի մետաղական իրանով, ինչը թույլ է տալիս դիմանալ զգալի ծանրաբեռնվածությանը և նույնիսկ բարձրությունից ընկնելուն։ Օգտագործման հարմարավետության համար բռնակի վրա նախատեսված է խոսափողի անջատման կոճակ։ Միացումն իրականացվում է XLR խրոցակով 5 մետր երկարությամբ հանովի մալուխի միջոցով։ Սարքը մատակարարվում է կանգնակի ամրակով։