Սպիտակ գույնի Wanbo Dali 1 դյուրակիր պրոյեկտորն օգտագործում է պրոյեկցիոն LCD տեխնոլոգիա, որը թույլ է տալիս արտածել բովանդակությունը 1920x1080 առավելագույն կետայնությամբ։ Ներկառուցված LED լամպը բարելավում է պատկերի հստակությունը և ունի 50000 ժ ռեսուրս։
Wanbo Dali 1 պրոյեկտորն ունի կողմերի ստանդարտ 16:9 հարաբերակցություն, որը հարմար է ֆիլմերի դիտման համար՝ առանց դետալիզացիայի կորստի։ Առավելագույն հստակության հասնելու համար խորհուրդ է տրվում պրոյեկտորը տեղադրել 1.2-3.3 մ հեռավորության վրա։ Պրոյեկտորը համատեղելի է Android, Windows և iOS օպերացիոն համակարգերի հետ։ Սարքավորումը միացնելու համար նախատեսված են USB Type-A, HDMI միակցիչներ և mini Jack 3.5 mm աուդիոմուտք։ Ձայնը վերարտադրվում է երկու ներկառուցված դինամիկներով։ Մոդելն աջակցում է նաև Smart TV և Miracast ֆունկցիան, որը թույլ է տալիս փոխանցել տեսանյութն ու ձայնը աղբյուր-սարքից առանց մալուխի օգտագործման։