Ubiquiti USW-FLEX-MINI կոմուտատորը կոմպակտ լուծում է, որն իր հնարավորությունների շնորհիվ կարող է հիանալի ընտրություն դառնալ տանը կամ փոքր գրասենյակում օգտագործելու համար։ Տվյալ մոդելն առանձնանում է բարձր արտադրողականությամբ և կարող է արդյունավետորեն օգտագործվել առկա լոկալ ցանցի ստեղծման կամ արդիականացման, IP հեռախոսակապի տեղակայման, տվյալների բազաների, տեսահսկման համակարգերի և համանման այլ լուծումների ստեղծման համար։
Ubiquiti USW-FLEX-MINI կոմուտատորը պատկանում է կառավարվող սարքերի տեսակին և հագեցած է միկրոպրոցեսորով, որի շնորհիվ աջակցում է կառավարման ֆունկցիաների և արձանագրությունների ընդլայնված հավաքածու։ Բացի այդ, տվյալ մոդելը կարող է աշխատել նաև չկառավարվող ռեժիմում՝ տվյալների փաթեթներն անմիջապես փոխանցելով միացված հաճախորդներին։ Դրա համար մոդելում օգտագործվում է MAC հասցեների աղյուսակ, որի շնորհիվ նույնպես ապահովվում են հաճախորդների սարքավորումների միացման լայն հնարավորություններ։ Անվտանգության տարբեր արձանագրությունների աջակցության շնորհիվ այս մոդելն աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ և կապի պաշտպանվածությամբ։ Սարքավորումների միացումն իրականացվում է 5 ցանցային պորտերի միջոցով։
Սարքը պատրաստված է փոքր պաշտպանված կորպուսով, ինչի շնորհիվ կարող է հեշտությամբ տեղադրվել հենց աշխատասեղանին։ Օգտագործման հարմարավետության համար մոդելը հագեցած է լուսադիոդային ինդիկացիայով։ Որպես սնուցման աղբյուր օգտագործվում է 220 Վ ցանցը։