NDCare Tornado HD01 վարսահարդարիչը լիաչափ սարք է՝ մասնագիտական օգտագործման համար նախատեսված AC շարժիչով։ Մոդելն ապահովում է երկու արագության և երեք ջերմաստիճանային ռեժիմներ, ինչը նպաստում է սարքի ճկուն կարգավորմանը՝ օպտիմալ արդյունքի հասնելու համար։ Վարսահարդարիչը թույլ կտա արագ չորացնել մազերը՝ առանց դրանց վրա վնասակար ազդեցություն ունենալու։ Դրան նպաստում է ներկառուցված իոնների գեներատորը, որը թույլ է տալիս ազատվել ստատիկ էլեկտրականությունից։
NDCare Tornado HD01-ն ապահովում է սառը օդի մատակարարում, ինչը թույլ կտա ընդհանրապես խուսափել մազերի տաքացումից և ապահովել խնամքով չորացում։ Վարսահարդարիչը պատրաստված է ոսկեգույն ներդիրներով սև իրանով և ունի 2200 W հզորություն։ Այս սարքի օգնությամբ դուք կկարողանաք գեղեցիկ սանրվածքներ անել՝ առանց մասնագետի օգնությանը դիմելու։ Եվ այդ ամենը շնորհիվ այն բանի, որ հավաքածուի մեջ նախատեսված է «Կոնցենտրատոր» կցորդ։ Վարսահարդարիչի անվտանգ օգտագործման համար նախատեսված է պաշտպանություն գերտաքացումից՝ դրա երկարատև աշխատանքի դեպքում։