Cougar TERMINATOR խաղային բազկաթոռը գրավում է ուշադրությունը ֆուտուրիստական դիզայնով, յուրահատուկ մեխանիկական էսթետիկայով և հեղափոխական հնարավորություններով։ Այս մոդելում կա այն ամենը, ինչ այդքան սիրում են սովորական գեյմերները և պրոֆեսիոնալ կիբերմարզիկները։ Նստատեղը և մեջքի հենակն ունեն անատոմիորեն ճիշտ ձև՝ բազմաժամյա խաղային սեսիաների ընթացքում ողնաշարի բնական դիրքը պահպանելու համար։ Ամուր և մաշվածակայուն արհեստական կաշին, որից պատրաստված է պաստառապատումը, ոչ միայն ապահովում է սարքի ներկայանալի տեսքը, այլև հեշտությամբ մաքրվում է գրեթե ցանկացած կեղտոտվածությունից։
Cougar TERMINATOR խաղային բազկաթոռը ստացել է հուսալի և ամուր ալյումինե խաչարդ՝ պոլիուրեթանային վրադիրներ ունեցող անիվներով։ Նման կոնստրուկտիվ լուծումն ապահովում է սարքի հեշտ տեղաշարժը հատակով՝ առանց հատակի ծածկույթը վնասելու ռիսկի։ Մոդելն ունի քաշի զգալի սահմանափակում, որը հասնում է 135 կգ-ի։ Փրփրապոլիուրեթանային լցոնիչը պահանջկոտ գեյմերին կպարգևի փափուկ նստելատեղ և չի սեղմվի շահագործման ողջ ընթացքում։ Մոդելը համալրված է գլխակալով և գոտկատեղի բարձով, ինչպես նաև 4D թևակալներով։