AAA տիպաչափով Kodak XTRALIFE մարտկոցը հարմար է համակարգչային մկնիկներում և ստեղնաշարերում, հեռակառավարման վահանակներում, մանկական խաղալիքներում տեղադրելու համար։ Ալկալային սնուցման տարրն ապահովում է 1.5 Վ կայուն լարում։ Նման մարտկոցները կարելի է պահպանել -10 °C-ից մինչև +25 °C ջերմաստիճանում։
Kodak XTRALIFE-ի 10 «մատիկային» մարտկոցները փաթեթավորված են հերմետիկ բլիստերում՝ հարմար պահպանման, փոշու և ցայտերի պատահական ներթափանցումից պաշտպանվելու համար։ Սարքի անխափան աշխատանքի համար պետք է խստորեն պահպանել բևեռայնությունը և չօգտագործել հին մարտկոցների հետ միաժամանակ։ Հակառակ դեպքում կա արագ լիցքաթափման, գերտաքացման և էլեկտրոլիտի արտահոսքի ռիսկ։