Սև դիզայնով XASTRA LP360 ARGB հովացման համակարգը կիրառելի կլինի գեյմերական համակարգում՝ կենտրոնական պրոցեսորի մինչև 285 Վտ ջերմանջատմամբ։ Բաղադրիչը համատեղելի է LGA1851/1700/1200, AM5 պրոցեսորային սոկետների և միացման մի շարք այլ բնիկների հետ։ Հեղուկային հովացման համակարգի մեջ մտնում են ալյումինե ռադիատորը և պղնձե ջրաբլոկը, որոնք միավորված են հեղուկ ջերմակրի շրջանառության համար նախատեսված 400 մմ երկարությամբ ճկուն խողովակներով։ Պրոցեսորի համար նախատեսված չսպասարկվող XASTRA LP360 ARGB հեղուկային հովացման համակարգը համալրված է 120 մմ չափսի 3 օդափոխիչով՝ ռադիատորի մակերեսից ջերմությունը ցրելու համար։ Տեղադրված Daisy-Chain ARGB լուսավորությամբ հովացուցիչները պտտվում են 800-ից մինչև 1800 պտ/րոպե հաճախականությամբ։ Հովացման համակարգը մատակարարվում է ջերմամածուկի հետ միասին, որը քսվում է ԿՊ-ի ջերմանջատիչ կափարիչին նախքան ջրաբլոկի տեղադրումը։