Scarlett SC-HAS73I21 վարսահարդարիչ-խոզանակը՝ սև և ոսկեգույն պլաստիկե իրանով, ունի տուրմալինային իոնացում, որը վերացնում է ստատիկ լարվածությունը և մազերը դարձնում հարթ։ Մոդելն ունի արագության 2 և ջերմաստիճանի 2 ռեժիմ։ Տաքացնող տարրի կերամիկական-տուրմալինային ծածկույթն ապահովում է արագ ու հավասարաչափ տաքացում, ինչպես նաև կանխում է գանգուրների գերչորացումը։
Scarlett SC-HAS73I21-ը հագեցած է 1.8 մետրանոց մալուխով, որն ունի ոլորվելուց և ծալվելուց պաշտպանություն։ Մոդելը համալրված է 30 և 50 մմ տրամագծով 2 խոզանակով։ Գլխիկները պտտվում են առանցքի շուրջ և ստեղծում թեթև գանգուրներ կամ հավասարաչափ ծավալ։ Սանրվածքն առանց լաքի կամ գելի ֆիքսել կարելի է սառը օդի մատակարարման ռեժիմի շնորհիվ։ Գերտաքացման վտանգի դեպքում գործում է պաշտպանիչ տեխնոլոգիան, որն ավտոմատ անջատում է սարքը։