Gefest ПВГ 1212-02 К55 գազային եփման մակերեսն ապահովում է գազի երկու տեսակ՝ բնական մեթան և հեղուկացված բութան-պրոպան։ Հավաքածուում նախատեսված են ծայրափողակներ (ֆորսունկաներ) դրանց անցման համար։ Վահանակը կառավարվում է պտտվող մեխանիզմի օգնությամբ, որը թույլ է տալիս սահուն կարգավորել բոցի մատակարարումը։ Լրացուցիչ առկա է էլեկտրական բռնկման գործառույթ՝ ներկառուցված պտտվող բռնակի մեջ։
Gefest ПВГ 1212-02 К55 եփման մակերեսը համալրված է 4 այրիչով՝ երկու թուջե ճաղավանդակներով, որոնք չեն դեֆորմացվում ծանրությունից և բարձր ջերմաստիճանից։ Այս մոդելի ճաղավանդակները բաղադրյալ են, ուստի դրանք կարելի է հեշտությամբ հանել մաքրման համար։ Եփման մակերեսն ունի գազ-վերահսկում (գազ-կոնտրոլ), որը դադարեցնում է գազի մատակարարումը բոցի մարման դեպքում։ Կառուցվածքում առկա է առանձին տակդիր սրճեփի համար և «Կրկնակի թագ» այրիչ, որը բաղկացած է տաքացման երկու օղակից։