Midea MG697VGB գազային եփման մակերեսն ստացել է 1-ից մինչև 5 կՎտ հզորությամբ 4 այրիչ։ Դրանց վրա կարելի է միաժամանակ մարմանդ եփել ուտեստները, արագ եռացնել ջուրը կամ տապակել առավելագույն ջերմաստիճանում։ Այրիչներից մեկն ունի եռակի բոց՝ արագ և հզոր ջերմային մշակման համար։ Այն ապահովում է հաստ հատակով սպասքի արագ և հավասարաչափ տաքացում։ Մոդելում նախատեսված է վանդակաճաղի խաչաձև միացում ջազվե տեղադրելու համար և վոկ-տակդիր։ Այս ընտրանքներն ընդլայնում են սալօջախի հնարավորությունները։ Դրա վրա դուք կկարողանաք սուրճ եփել, պատրաստել վոկ տիպի կաթսաներում և թավաներում։ Բոցի սահուն 9-աստիճան կարգավորումը թույլ է տալիս հարմարեցնել ջերմաստիճանային ռեժիմը ցանկացած բաղադրատոմսի համար։
Midea MG697VGB գազային եփման մակերեսը պատրաստված է կոփված ապակուց։ Դրա հարթ, փայլուն մակերեսից հարմար կլինի մաքրել հեղուկը կամ յուղի, ճարպի ցայտերը։ Գազ-վերահսկողություն գործառույթն ավտոմատ կերպով արգելափակում է գազի մատակարարումը, երբ բոցը չի այրվում։ Սարքում առկա է էլեկտրաբոցավառում։ Այն ակտիվացնելու համար բավական է պտտել բռնակը։ Սալօջախի վանդակաճաղերը կարելի է հանել և լվանալ առանձին։ Մոդելը կարելի է միացնել մայրուղային գազային ցանցերին և գազի բալոններին։