Սև գույնի Simfer B6EB56024 էլեկտրական ջեռոցը ստացել է 58 լ ծավալով խցիկ։ Դրա մեջ կտեղավորվի 3 կգ քաշով հավի ամբողջական մսեղիք, ազդրամիս, բարձր սպասք։ Մոդելն ունի 4 մակարդակ․ ներքևում կարելի է կարմրացնել պիցցան, միջինում՝ շոգեխաշել, թխել տորթ, վերևում՝ թխել կարմրավուն կեղևով։ Ջեռոցն ապահովում է աշխատանքի 5 ռեժիմ։ Այստեղ կարելի է միացնել վերին, ստորին տաքացումը, համատեղել դրանք, օգտագործել կոնվեկցիայի տեխնոլոգիան։
Simfer B6EB56024 էլեկտրական ջեռոցը հագեցած է ժամանակաչափով։ Դրա օգնությամբ կարելի է հստակ վերահսկել պատրաստման ժամանակը։ Սահմանված ցիկլի ավարտից հետո ջեռոցը ձայնային ազդանշան է տալիս և ավտոմատ անջատվում։ Կորպուսի վրա նախատեսված է էկրան՝ աշխատանքային ռեժիմներին և կարգավորումներին հետևելու համար։ Նաև դիմային վահանակի վրա կա ներկառուցված ժամացույց։ Մոդելը հագեցած է օդափոխիչով, որը հովացնում է կորպուսը և թույլ չի տալիս դրա գերտաքացումը։ Ներսում խցիկն ունի հեշտ մաքրվող էմալապատ ծածկույթ։ Իսկ ներծծված կեղտն ու ճարպը կարելի է մաքրել գոլորշիով։