Hoco CA94 Polaris մեքենայի բռնիչը հագեցած է օդափոխման ճաղավանդակին ամրացնելու սեղմակով։ Դա թույլ է տալիս տեղադրել աքսեսուարը վարորդի տեսադաշտում։ Միևնույն ժամանակ բռնիչը չի փակում տեսադաշտը և չի խանգարում վարելու գործընթացին։ Աքսեսուարը պատրաստված է պլաստիկից՝ սմարթֆոնի իրանը քերծվածքներից պաշտպանող սիլիկոնե բարձիկներով։
Սեղմակ-ամրակների շնորհիվ Hoco CA94 Polaris-ը հարմար է 55-95 մմ լայնությամբ և 4.5-6.7" սահմաններում անկյունագծով սմարթֆոնները պահելու համար։ Շարժական ձողով մոխրագույն աքսեսուարը կարելի է թեքել՝ վարորդի համար դիտման հարմար անկյուն կարգավորելու նպատակով։ Առկա է 360° ազատ պտտման հնարավորություն՝ էկրանի ուղղահայաց կամ հորիզոնական դիրք ընտրելու համար։