Tecno Megabook T15RA նոութբուքը հագեցած է 14 միջուկանի Intel Core i9-13900HK պրոցեսորով, որի արտադրողականությունը բավարար է տարբեր առաջադրանքներ լուծելու համար՝ համացանցում էջեր դիտելուց մինչև խաղեր խաղալը կամ գրաֆիկայի մշակումը։ 16 GB ծավալով երկալիք LPDDR4 օպերատիվ հիշողությունը թույլ է տալիս սարքին գլուխ հանել բազմաառաջադրանք ռեժիմում աշխատանքից։ 1000 GB ծավալով պինդ մարմնային կուտակիչն ապահովում է տվյալների արագ ընթերցում և գրանցում։ Մոդելի ապարատային կոնֆիգուրացիան թույլ է տալիս նոութբուքին սահուն անցում կատարել գործարկված մի քանի ծրագրերի միջև։
Tecno Megabook T15RA նոութբուքը պատված է ալյումինե համաձուլվածքից իրանով, որն օգտագործվում է ավիացիոն արդյունաբերության մեջ և պահպանում է իր նախնական տեսքը նույնիսկ երկարատև շահագործումից հետո։ Կափարիչի ծխնիների նուրբ կարգավորումը թույլ է տալիս նրան հաջողությամբ անցնել մեկ ձեռքով բացելու թեստը։ Սարքի 15.6 դյույմանոց էկրանն անցել է TÜV Eye Comfort սերտիֆիկացում, որը թույլ կտա աշխատել սարքով ժամեր շարունակ՝ առանց տեսողական անհարմարության։ 70 Wh տարողությամբ մարտկոցի մեկ լիցքավորմամբ նոութբուքն ի վիճակի է աշխատել մինչև 17.5 ժամ։ Հավաքածուի մեջ մտնող 65 W հզորությամբ լիցքավորիչն ապահովում է մարտկոցի արագ լիցքավորում։