Աշտարակային կառուցվածք ունեցող AeroCool Verkho 2 պրոցեսորի հովացուցիչը հարմար է Intel և AMD արտադրության պրոցեսորներով սարքավորված համակարգերի համալրման համար։ Մոդելը հագեցած է 2 ջերմային խողովակով։ Հովացուցիչն ի վիճակի է ապահովել մինչև 110 Վտ հասնող հզորության ցրում։ Այս ցուցանիշը վկայում է ինտենսիվ ռեժիմում աշխատող հզոր պրոցեսորի իրանի մակերեսից ջերմության հեռացման համար մոդելի արդյունավետ շահագործման հնարավորության մասին։ AeroCool Verkho 2 պրոցեսորի հովացուցիչն աշխատում է հաճախականությամբ, որը կարող է փոփոխվել ավտոմատ ռեժիմում։ Հաճախականության փոփոխման միջակայքն է 800-ից մինչև 2000 պտույտ/րոպե։ Առավելագույն հնարավոր աղմուկի մակարդակը 25 դԲ է։ Օդափոխիչը, որով հագեցած է հովացուցիչը, ունի 90x90 մմ չափս։ Հովացուցիչի բարձրությունը, լայնությունը և երկարությունը համապատասխանաբար 125, 117 և 61.5 մմ են։ Հովացուցիչի մատակարարման հավաքածուի մեջ ներառված են առանձին տարայով մատակարարվող ջերմային մածուկ, LGA775 և LGA115x բնիկների համար նախատեսված շրջանակ և փաստաթղթեր։ Հովացուցիչը փաթեթավորված է հակիրճ դիզայն ունեցող կոմպակտ տուփի մեջ։ Տուփի վրա տեղադրված է տեղեկատվություն մոդելի տեխնիկական բնութագրերի մասին։