TP-LINK RE505X անլար ազդանշանի ուժեղացուցիչը միանում է վարդակին և օգտագործվում շինության ներսում։ Այն օգտագործում է Wi-Fi 802.11 ստանդարտը, որի առանձնահատկությունը մեծացված արագության, արտադրողականության և թողունակության, ինչպես նաև միաժամանակ բազմաթիվ միացումներ ստեղծելու հնարավորության մեջ է։ Դրա շնորհիվ ուժեղացուցիչը նախատեսված է մեծ քանակությամբ տվյալներ բազմաթիվ սարքերի փոխանցելու համար՝ նվազեցնելով հապաղումը։
TP-LINK RE505X-ի աշխատանքը հնարավոր է 2.4 ԳՀց և 5 ԳՀց հաճախականությունների սահմաններում՝ որակյալ և կայուն կապի երաշխիքով։ Անլար միացման առավելագույն արագությունը մնում է 1200 Մբիթ մակարդակում։ Ethernet պորտն աջակցում է 1000 Մբիթ/վ արագություն։ Նման արագության ցուցանիշն ապահովում է բարձր արագությամբ միացում խաղային կցորդների, ԱՀ-ի և Smart TV-ի համար։
Mesh ցանցի աջակցության շնորհիվ դուք կարող եք ստեղծել անկար ծածկույթ՝ մի քանի սենյակներում անխափան կապի համար։ Դրա համար կպահանջվի OneMesh ռոուտեր։ Ձեզ հարկավոր չէ ինքնուրույն փնտրել սարքի օպտիմալ տեղադրությունը որակյալ Wi‑Fi ծածկույթ ստեղծելու համար. խելացի ինդիկատորը դա կանի ձեր փոխարեն։