RITMIX RH-534M լարային ականջակալն առանձնանում է ֆունկցիոնալությամբ, ունի զուսպ դիզայն, ինչպես նաև կուրախացնի օգտագործման հարմարավետությամբ, ինչը պայմանավորված է կարգավորվող գլխակալով և փափուկ ամբուշյուրներով թեթև՝ ամբողջ ականջն ընդգրկող կառուցվածքով։ Ականջակալների հիմքում կիրառվում են 40 մմ տրամագծով դինամիկ ճառագայթիչներ։ Դրանց կառուցվածքի, ինչպես նաև 30-ից մինչև 16000 Հց հաճախականության միջակայքի ապահովման շնորհիվ այս մոդելը կարող է ապահովել ձայնի մանրամասնության և հագեցվածության բարձր մակարդակ։ Սարքի մեկ այլ առանձնահատկություն է կոնդենսատորային տիպի համաուղղորդված խոսափողը, որը թույլ է տալիս օգտագործել ականջակալները որպես գարնիտուրա։ Դրա հնարավորությունների շնորհիվ ապահովվում է ձայնի որակյալ փոխանցում՝ ցանկացած պայմաններում հարմարավետ զրույցների համար։
RITMIX RH-534M-ի միացման համար օգտագործվում է 2 հատ 3.5 մմ Jack միակցիչ։ Դրանց շնորհիվ մոդելը կարող է օգտագործվել ինչպես ԱՀ-ների և նոութբուքերի, այնպես էլ խաղային կցորդների և այլ մուլտիմեդիա սարքերի հետ։ Օգտագործման լրացուցիչ հարմարավետության համար լարն ունի 2 մ երկարություն և համալրված է ձայնի ուժգնության կարգավորիչով։ Գարնիտուրան մատակարարվում է ֆիրմային փաթեթավորմամբ։