Mirex CD-R Slim Case CD սկավառակը CD-R ֆորմատի օպտիկական տեղեկատվական կրիչ է, որի վրա կարելի է պահպանել տարբեր փաստաթղթեր և մուլտիմեդիա ֆայլեր։ Տվյալ մոդելն ունի 0.7 ԳԲ տարողություն և գրանցման առավելագույն արագություն՝ 52x մակարդակում։ Երկշերտ Printable Ink-Jet ծածկույթը նախատեսում է կոմպակտ սկավառակի վրա ռեալիստական պատկեր կամ գրություն տպելու հնարավորություն։ Mirex CD-R Slim Case CD սկավառակը մատակարարվում է պատյանի հետ միասին, որն ունի թափանցիկ դիմային կափարիչ և ամուր ֆիքսում է սկավառակը։