1600 W հզորությամբ Laifen SWIFT Premium վարսահարդարիչը հարմար է խիտ և երկար վարսերը չորացնելու համար։ 2 արագության և միմյանցից անկախ 4 ջերմաստիճանային ռեժիմները թույլ են տալիս ընտրել տաքացման մակարդակը՝ ըստ մազերի տեսակի։ Կարող եք օգտագործել սառը օդի մատուցման ֆունկցիան հարդարումն ամրացնելու համար։ Ջերմաստիճանի վերահսկման համակարգը թույլ չի տալիս վարսահարդարիչին գերտաքանալ սահմանված մակարդակից բարձր և չորացնել մազերը։ Մոդելը համալրված է իոնների գեներատորով՝ մազափնջերից ստատիկ էլեկտրականությունը հեռացնելու համար։ Laifen SWIFT Premium-ը պատրաստված է սպիտակ իրանով՝ ոսկեգույն ներդիրներով, հետևի մասում կառավարման կոճակների հարմարավետ դասավորությամբ և ընտրված ջերմաստիճանային ռեժիմի ինդիկացիայով։ Ներկառուցված պաշտպանության համակարգը գերտաքացման դեպքում անջատում է սարքը։ Հանովի կառուցվածքի շնորհիվ զտիչը հեշտ է մաքրել մազերից, փոշուց և այլ աղտոտիչներից։ Մագնիսական ամրակները թույլ են տալիս պտտել գլխադիրները և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ փոխել դրանք։ Վարսահարդարիչը գալիս է ընտրված ਮազափնջին ուղղորդված օդ մատուցելու համար նախատեսված կոնցենտրատորով և գանգուր մազերը խնամքով չորացնելու ատամիկներով դիֆուզորով։ Փափուկ պատյանը թույլ է տալիս սարքը պահել գլխադիրների հետ միասին։