GFgril GFF-025 Easy Cook ֆրիտյուրնիցան պատրաստում է տարբեր մթերքներ ֆրիտյուրում տապակելու եղանակով՝ ֆրի կարտոֆիլ, պաքսիմատապատ ծովախեցգետիններ, թևիկներ կլյարի մեջ և այլ ուտեստներ։ Սարքն ունի չժանգոտվող պողպատից իրան։ Ներքին տարան պատրաստված է ալյումինից և առանձնանում է 1.2 լիտր տարողությամբ։ Հանովի մետաղական զամբյուղը տեղավորում է 0.3 կգ մթերք։ Ներկառուցված թերմոստատի շնորհիվ կարելի է սահուն կերպով կարգավորել տապակման ջերմաստիճանը՝ կախված մթերքներից։ GFgril GFF-025-ի կափարիչի թափանցիկ պատուհանը թույլ է տալիս հետևել մթերքների պատրաստվածության աստիճանին։ Հեշտ տեղափոխման համար կողային մասերում առկա են ջերմակայուն բռնակներ։