Սպիտակ դիզայնով Gressel GAF-1824 աերոգրիլը հագեցած է 9 ավտոմատ ծրագրով՝ հավի միս, ծովամթերք, կարկանդակներ և այլ մթերքներ պատրաստելու համար։ Սենսորային կառավարման վահանակը հնարավորություն է տալիս կարգավորել պատրաստման ժամանակը և տաքացման ջերմաստիճանը 80-200°C սահմաններում։ Հնարավոր է նաև միացնել ժամաչափը առավելագույնը 60 րոպեով։ Ինդիկատորները ցույց են տալիս ընտրված ծրագիրը, ժամանակը և ջերմաստիճանը։
Gressel GAF-1824 մոդելն ունի 6 լ ծավալով հանվող մետաղական թաս։ Հակաայրուքային ծածկույթը կանխում է սննդի կպչելը տարայի ներքին մակերեսին, ինչպես նաև հեշտացնում է դրա լվացումը։ Աերոգրիլը հագեցած է էլեկտրական հոսանքի հարվածից պաշտպանությամբ։ Սարքի հավաքածուին կցվում է ցանց։