Hydronaut [TG-H-030-R] ջերմամածուկի շնորհիվ դուք այլևս չեք անհանգստանա համակարգչի հնարավոր գերտաքացման համար։ Տվյալ ջերմամածուկը գերազանց է կատարում իր խնդիրը։ Այն օժտված է բարձր ջերմահաղորդականությամբ, ուստի ունակ է ապահովել առավելագույնս արդյունավետ հովացում։
Hydronaut [TG-H-030-R]-ը չի չորանում, այն ամուր պահպանվում է սարքավորման մակերեսին և համեմատաբար երկար ժամանակ չի կորցնում իր հատկությունները։ Հատկանշական է, որ ջերմամածուկն առանձնապես մեծ ժողովրդականություն է վայելում ռուսական շուկայում։ Այն հարմար է նույնիսկ ամենախստապահանջ օգտատերերի համար։