Սառցարան Pozis FV-108-ը կոմպակտ միախցիկ սառցարան է, որը ստեղծված է սննդամթերքի պաշարների արագ սառեցման և երկարատև պահպանման համար։ Սարքն ունի 3 բաժին, որոնք թույլ կտան ձեզ պահել միսը, ձուկը և բանջարեղենը միմյանցից առանձին։ Սառցարանի զամբյուղներն աչքի են ընկնում բարձր ամրությամբ, և դուք կարող եք չվախենալ դրանք վնասելուց՝ սառեցնելով խոշոր կամ շատ ծանր մթերքներ։ Սարքի օգտակար ծավալը 62 լ է։ Սառեցման հզորությունը հասնում է մեկ օրում 9 կգ-ի։
Սարքի խցիկի ներսում ջերմաստիճանն իջնում է մինչև −18°C։ Pozis FV-108 սառցարանը մթերքը երկար ժամանակ պահպանում է թարմ՝ չզրկելով այն օգտակար հատկություններից, շնորհիվ հատուկ «Super Frost» սառեցման համակարգի։ Մոդելը պատկանում է N կլիմայական դասին, ինչը թույլ է տալիս նրան բնականոն աշխատել +16 °C-ից մինչև +32 °C ջերմաստիճանային ռեժիմում։ Դիրքափոխվող դուռն ապահովում է դրա բացման ուղղության ինքնուրույն ընտրություն։ Սառցարանի չափսերն են՝ 85x55x54 սմ։