Thermaltake AIO TH360 V2 ARGB Sync հովացման համակարգը նախատեսված է խաղային կամ ունիվերսալ համակարգչի կազմում բարձր արտադրողականությամբ բազմամիջուկ պրոցեսորի սպասարկման համար։ Մոդելը համատեղելի է AM2, AM2+, AM3, AM3+, AM4, AM5, LGA 1150, LGA 1151, LGA 1151-v2, LGA 1155, LGA 1156, LGA 1200, LGA 1700, LGA 2011 և LGA 2066 բնիկների հետ։ Համակարգի զարդարանքն է հովացուցիչների և ջրային բլոկի մեջ ներկառուցված հասցեագրվող RGB հետլուսավորությունը՝ տարբեր գույների միաժամանակյա ցուցադրման հնարավորությամբ։ Լուսային էֆեկտները կարելի է կառավարել ASUS, Gigabyte, ASRock և MSI մայրական սալիկների ծրագրային ապահովման միջոցով։
Thermaltake AIO TH360 V2 ARGB Sync հովացման համակարգի 3 հովացուցիչներն ապահովում են պտտման հաճախականության լայն տիրույթ՝ 500-ից մինչև 2000 պտ/րոպ։ Դրանց արագությունը կարգավորվում է ավտոմատ կերպով. արդյունքում ապահովվում է ցածր աղմուկի մակարդակի և ջերմահեռացման անհրաժեշտ ինտենսիվության հավասարակշռություն։ Հիդրոդինամիկ սահքի առանցքակալների շնորհիվ հովացուցիչներն աչքի են ընկնում ցածր աղմուկով ցանկացած արագության դեպքում։
Համակարգի տեղադրման հարմարավետությունը երաշխավորում են 46 սանտիմետրանոց ռետինե խողովակները։ Մոդելը նախատեսված չէ բաղադրիչների և հովացուցիչ հեղուկի փոխարինման համար։