Singer 7463 կարի մեքենան կատարում է ավտոմատ օղակներ և գիտի 30 տարբեր գործողություն։ Հորիզոնական մաքոքով էլեկտրոնային սարքը թույլ է տալիս ընտրել ձեզ համար հարմար կարելու արագություն։ Համակարգն ավտոմատ կերպով կանգնեցնում է ասեղը վերևում և համալրվում է փոխարկիչով (վերև/ներքև)։
Singer 7463-ի կառուցվածքը համալրված է փոքր աքսեսուարների համար նախատեսված բաժանմունքով և թևքերը կարելու համար հատուկ հարթակով։ Տվյալ մոդելի առավելագույն աշխատանքային արագությունը հասնում է րոպեում 400 կարի։ Մեքենան մատակարարվում է ոտնակով, տարբեր գործողություններ կատարելու համար չորս թաթիկով, ասեղներով և կոճերով, կոճի տակդիրով, թաղիքե միջադիրով, կարկատելու թիթեղով, քանդիչով և կոճի համար լրացուցիչ ձողով։