Sades SA-721 Spirits լարով ականջակալը հիանալի ընտրություն կլինի երաժշտություն լսելու, ֆիլմեր դիտելու կամ խաղային սեանսների համար։ Մոդելը հիմնված է մեծ տրամագծով ճառագայթիչների վրա, որոնք աջակցում են հաճախականությունների լայն տիրույթ, ինչպես նաև 2.0 ձևաչափի ձայնային սխեմա։ Դրա շնորհիվ ականջակալներն ի վիճակի են ապահովել դետալավորված և հագեցած հնչողություն, որը ձեզ կպարգևի վառ ու անմոռանալի հույզեր։ Մոդելի մեկ այլ առանձնահատկությունն է ներկառուցված շարժական խոսափողը, որի շնորհիվ դուք կկարողանաք հարմարավետորեն շփվել հարազատների, ընկերների կամ գործընկերների հետ։
Sades SA-721 Spirits ականջակալը պատրաստված է ոճային դիզայնով և աչքի է ընկնում վառ սև-նարնջագույն գունավորմամբ։ Բացի այդ, մոդելն առանձնանում է բարձր էրգոնոմիկայով, ինչը պայմանավորված է ականջն ընդգրկող տիպի կառուցվածքով, ինչպես նաև փափուկ ամբուշյուրներով և կարգավորվող գլխակապով, որի շնորհիվ դուք հեշտությամբ կարող եք ընտրել հարմար դիրք և վայելել ձայնը։
Ականջակալի միացումն իրականացվում է դասական AUX մալուխի օգնությամբ, ինչն ապահովում է լիարժեք համատեղելիություն ԱՀ-ների, պլանշետների և սմարթֆոնների, ինչպես նաև խաղային կցորդների հետ։ Ավելի հարմար օգտագործման համար իրանի վրա տեղադրված են ձայնի մակարդակի կարգավորիչ, ինչպես նաև խոսափողի անջատիչ։ Ականջակալների փաթեթը ներառում է լրացուցիչ երկարացման մալուխ։