Acer AHW120 սև գույնի լարով ականջակալը համալրված է ականջն ամբողջությամբ ընդգրկող բարձիկներով, որոնցում նախատեսված են 20-20000 Hz հաճախականությունների տիրույթում ձայներ վերարտադրելու հնարավորությամբ բարձրախոսներ։ 7.1 ստանդարտով ծավալային ձայնի աջակցությամբ խաղային մոդելն ունի լիաչափ փափուկ ամբուշյուրներ, որոնք երաշխավորում են աղմուկի ճնշման բարձր մակարդակ։ Դրանում նախատեսված է զգայուն խոսափող ճկուն ամրակապի վրա՝ օգտատիրոջ ձայնի որակյալ փոխանցման համար։
Acer AHW120 լարով ստերեոականջակալը միանում է ԱՀ-ի ակուստիկ միակցիչին գործվածքե հյուսվածքով 2 մետրանոց մալուխի շնորհիվ, որի ծայրին առկա է USB տիպի միակցիչ։ Մալուխի վրա տեղադրված է վահանակ՝ ձայնի ուժգնության կարգավորիչով և կառավարման կոճակներով, որոնք պատասխանատու են ձայնի միացման/անջատման, խոսափողի միացման/անջատման, ինչպես նաև լուսավորության միացման/անջատման համար։